Ավատատիրություն

Ավատատիրություն

Ֆեոդալիզմ կամ ավատատիրություն համաշխարհային պատմության զարգացման մեջ ստրկատիրական հասարակարգին (մի շարք երկրներում՝ նախնադարյան համայնական հասարակարգին) հաջորդող և կապիտալիզմին նախորդող դասակարգային հակամարտ հասարակարգ։ Երբեմն կոչվում էր նաև ճորտատիրական հասարակարգ, կամ ճորտատիրություն՝ այնտեղ գոյություն ունեցած ճորտատիրական իրավունքի, այսինքն՝ ճորտի նկատմամբ ճորտատիրոջ բացահայտ անմարդկային իշխանության անունով։

Ֆեոդալական հասարակարգի հիմնական դասակարգերն են՝ իշխող ֆեոդալ, հողատերերը և կախյալ գյուղացիները։ Ֆեոդալական սեփականության կողքին գոյություն է ունեցել գյուղացիների ու արհեստավորների միանձնյա սեփականություն՝ աշխատանքի գործիքների և անձնական աշխատանքի վրա հիմնված մասնավոր տնտեսության արդյունքների նկատմամբ։ Դա առաջ է բերել անմիջական արտադրողի որոշ շահագրգռվածություն աշխատանքի արտադրողականության բարձրացման մեջ, որը պայմանավորել է ֆեոդալիզմի առաջադիմական բնույթը նախորդ հասարակարգերի համեմատությամբ։ Ֆեոդալիզմին բնորոշ է ագրայրային էկոնոմիկան, բնատնտեսությունը, մանր անհատական արտադրությունը, ագրոտեխնիկայի դանդաղ զարգացումը և ավանդույթի մեծ ուժը։ Միջին դարերիբովանդակությունը կազմող ֆեոդալիզմը որպես համաշխարհային պատմության դարաշրջան, ընդգրկում է V դարից վերջից մինչև XVII դարի կեսը։ Չնայած աշխարհի մեծ մասում ֆեոդալական հարաբերությունները ոչ միայն պահպանվել, այլև շարունակել են տիրապետել նաև հաջորդ դարաշրջանում, վերջինիս բովանդակությունն արդեն հարաճուն կերպով որոշվել է ամրապնդվող կապիտալիստական հարաբերություններով։ Ֆեոդալիզմը անցել է զարգացման տարբեր փուլեր՝ ծննդի (գենեզիսի), զարգացած ֆեոդալիզմի և ուշ ֆեոդալիզմի, որոնց ժամանակագրության շրջանակները աշխարհի զանազան շրջանների և երկրների համար տարբեր են։

Ավատատիրություն

Ավատատիրություն

Ֆեոդալիզմ կամ ավատատիրություն համաշխարհային պատմության զարգացման մեջ ստրկատիրական հասարակարգին (մի շարք երկրներում՝ նախնադարյան համայնական հասարակարգին) հաջորդող և կապիտալիզմին նախորդող դասակարգային հակամարտ հասարակարգ։ Երբեմն կոչվում էր նաև ճորտատիրական հասարակարգ, կամ ճորտատիրություն՝ այնտեղ գոյություն ունեցած ճորտատիրական իրավունքի, այսինքն՝ ճորտի նկատմամբ ճորտատիրոջ բացահայտ անմարդկային իշխանության անունով։

Ֆեոդալական հասարակարգի հիմնական դասակարգերն են՝ իշխող ֆեոդալ, հողատերերը և կախյալ գյուղացիները։ Ֆեոդալական սեփականության կողքին գոյություն է ունեցել գյուղացիների ու արհեստավորների միանձնյա սեփականություն՝ աշխատանքի գործիքների և անձնական աշխատանքի վրա հիմնված մասնավոր տնտեսության արդյունքների նկատմամբ։ Դա առաջ է բերել անմիջական արտադրողի որոշ շահագրգռվածություն աշխատանքի արտադրողականության բարձրացման մեջ, որը պայմանավորել է ֆեոդալիզմի առաջադիմական բնույթը նախորդ հասարակարգերի համեմատությամբ։ Ֆեոդալիզմին բնորոշ է ագրայրային էկոնոմիկան, բնատնտեսությունը, մանր անհատական արտադրությունը, ագրոտեխնիկայի դանդաղ զարգացումը և ավանդույթի մեծ ուժը։ Միջին դարերիբովանդակությունը կազմող ֆեոդալիզմը որպես համաշխարհային պատմության դարաշրջան, ընդգրկում է V դարից վերջից մինչև XVII դարի կեսը։ Չնայած աշխարհի մեծ մասում ֆեոդալական հարաբերությունները ոչ միայն պահպանվել, այլև շարունակել են տիրապետել նաև հաջորդ դարաշրջանում, վերջինիս բովանդակությունն արդեն հարաճուն կերպով որոշվել է ամրապնդվող կապիտալիստական հարաբերություններով։ Ֆեոդալիզմը անցել է զարգացման տարբեր փուլեր՝ ծննդի (գենեզիսի), զարգացած ֆեոդալիզմի և ուշ ֆեոդալիզմի, որոնց ժամանակագրության շրջանակները աշխարհի զանազան շրջանների և երկրների համար տարբեր են։

մշակույթ/փիլիսոփայություն

մշակույթ/փիլիսոփայություն

Vրդ դարի ազատագրական պայքարը նկարագրվել է Եղիշեի կողմից «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկում և Ղազար Փարպեցու «Հայոց պատմություն» երկում։ Եղիշեի գրվածը նկարագրել է Վարդան Մամիկոնյանի կառավարման դարաշրջանը իսկ Փարպեցու գրածը Վահան Մամիկոնյանի կառավարման շրջանը։ 

VI դ. մինչև 661 թվականի նատմությունները նկարագրել է Սեբեոսը «Պատմությունում» երկում։Սեբեոսը հատուկ ուշադրություն է հատկացրել հայ ազատագրական պայքարին և հայ գործիչների ջանքերին։

Մովսես Կաղակատվացու կողմից (VII-VIII դ.) « Աղվանից աշխարհի պատմությունում» երկում, որտեղ գրվել է Արցախ և Ուտիք աշխարհների մասին։ Այն կարևոր սկզբնաղբյուր է հայոց պետականության և Կուրի՝ Աղվանքի պատմության վերաբերյալ։ 

VIII դարի պատմիչ Ղևոնդն իր «Պատմություն» երկում նկարագրել է հայ ժողովրդի ծանրվիճակը և հերոսական պայքարը արաբական տիրապետության դեմ։ 

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ 

Դեռևս IV-րդ դարում փիլիսոփայության համաշխարհային մտքի ներկայացուցիչ էր Պարույր Հայկազնը։

V-րդ դարում արդեն հանդես եկան Եզնիկ Կողբացին և Դավիթ Անհաղթը։

Եզնիկ Կողբացին «Աղանդների Հերքումը» երկում պաշտպանել է քրիստոնեական հավատքը։

Դավիթ Անհաղթը իր « Իմաստության սահմանումներ» մեծ տեղ է հատկացրել բնության ճանաչմանը և դասակարգել է գիտությունները ըստ բնագիտության, թվաբանության և աստվածաբանության։

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

Անանիա Շիրակացին VII դ., մաթեմատիկոս, աշխարհագետ և տիեզերագետը հիմնավորել է Երկրի մարմինի գնդաձևության գաղափարը ։ Նաև գրել է համաստեղությունների մասին։Հետաքրքիր տեղեկություն է հայտնել երկրաշարժերի և լուսնի մասին: Նաև նրա կազմած«Թվաբանություն»-ը Աշխարհի ամենահին գրքերից է:

Հայաստանի ամբողջական պատկերը պատկերող քարտեզը «Աշխարհացոյց»-ը գրվել է Անանիա Շիրակացու և Մովսես Խորենացու կողմից, որտեղ նկարագրված են Մեծ Հայքի 15 աշխարհները և փոքր Հայքը։  Մեծ տեղ է հատկացված նաև տարբեր երկրներին վերաբերող աշխարհագրությանը:

Հայերը Հայկյան շրջանի` Բուն հայոց թվականի (Ք. ա. 2492 թ.) կողքին սահմանել են Հայոց մեծթվականը, որի սկիզբը համարվում է 552 թ. հուլիսի 11–ը:

Այնուամենայնիվ Հայաստանում ժամանակը որոշելիս սկսեցին գործածել նաև տարբեր  հատուկ աղյուսակներ:

Իրավունք և եկեղեցական կանոնական գրականություն: IV դարից աշխարհի իրավունքի կողքին Հայաստանում զարգացավ եկեղեցական իրավունքը: 

Կարևոր էին Գրիգոր Լուսավորչի, Սահակ Պարթևի և մյուս սուրբ հայրերի հաստատածկանոններն ու Հայ եկեղեցու ժողովներում ընդունված կանոնները:

Հայոց կաթողիկոս Հովհան Գ Օձնեցին կազմել է համաշխարհային պատմության մեջկանոնական իրավունքի վերաբերյալ առաջին ժողովածուն`«Կանոնագիրք Հայոց»–ը։

Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Սկսելով նկարագրել լեռնաշխարհի դիրքն ու սահմանները նախ նշենք թե ինչ է իրենից ներկայացնում լեռնաշխարհ տերմինը։

Լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական հասկացություն է։ Այն  լեռնաշղթաների, լեռնազանգվածների, սարահարթերի և միջլեռնային գոգավորությունների համադրություն է, որոնք միասնորեն ունեն ծովի մակարդակից ընդհանուր բարձր տեղադրություն:

Հայկական Լեռնաշխարհի տարածքը վաղ երկրաբանական անցյալում եղել է Թետիս օվկիանոսի հատակում։ Թետիս օվկիանոսը զբաղեցնում էր Գոնդվանա և Լավրասիա մայրցամաքների միջև ընկած տարածքը։ Այս մայրցամաքներից հողմահարված, տեղատարված նյութերը միլիոնավոր տարիների ընթացքում նստել են Թետիս օվկիանոսի հատակին, առաջացնելով նստվածքների հզոր համալիր։ Երկրաբանական պրոցեսների արդյունքում Թետիս օվկիանոսի տարածքում ձևավորվել է Ալպ-Հիմալայան գեոսինկլինալային գոտին: Գոնդվանայից պոկված Արաբա-Սիրիական խոշոր բեկորը շարժվելով հյուսիս ճզմել է Թետիսի գեոսինկլինալին՝ առաջացնելով «լեռնային կղզի»։

Ալպ-հիմալայան գեոսինկլինալ

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Հյուսիսային կիսագնդում՝ Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական լեռնաշխարհի միջև: Ամբողջությամբ գտնվում է մերձարևադարձային գոտում՝ Փոքր Ասիա թերակղզու արևելքից մինչև Կասպից ծով և Կոլխիդայի ու Կուր-Արաքսյան դաշտավայրերից մինչև Միջագետքի դաշտավայրը ձգվող տարածքում: Այն մոտ 500-700 մետրով բարձր է հարևան լեռնաշխարհներից և եզրավորված է ծալքաբեկորավոր լեռներով։ Այդ իսկ պատճառով էլ հաճախ կոչվել է լեռնային կղզի։ Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1850 մետր է։

Լեռնաշխարհը Միջերկրածովյան լեռնակազմական գոտու բարդ հանգույցներից է։ Այստեղ իրար են միակցվում ծալքաբեկորային լեռնաշղթաները, երիտասարդ հրաբխային լեռնազանգվածներն ու սարավանդները։ 

Տիգրան մեծ

Տիգրան մեծ

Մ.թ.ա. 115-ին անժառանգ Արտավազդ Ա-ն, որը կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝ Տիրան կամ Տիգրան Ա արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միհրդատ Բ-ին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում է իրականացնել հայրենիքի հզորացման և աշխարհակալ տիրակալության ստեղծման իր սկզբունքային ծրագրերը։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։ Օրեցօր բարգավաճող Հայոց թագավորության զարթոնքն արգելակելու նպատակով երբեմնի հակառակորդները դաշինք են կնքում և շարունակական պատերազմներից հետո՝ մ․թ․ա․ 66 թվականին, պաշարում հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում կնքված Արտաշատի պայմանագրով Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճյալ հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատականորեն խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում․ զարկ է տրվում տնտեսությանը, մշակույթին և քաղաքաշինությանը։ Հայոց «արքայից արքան» մահանում է մ․թ․ա 55 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արտավազդին։ Վերջինս դեռևս մի քանի տարի առաջ դարձել էր հոր գահակիցը։

Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանը հելլենիստական պետություն էր, որտեղ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Աշխարհակալության ամենազարգացած շրջանը Անտիոքն էր, որը համարվում էր միջազգային առևտրական ուղի։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր, որից 120 հազարը կազմում էին բուն հայկական ուժերը։ Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին՝ Աղձնիք նահանգում, վերջինս հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։

Պատմություն

Պատմություն

Արցախյան Առաջին (1991-94 թթ․) պատերազմում հայկական զինված ուժերի ստացված ռազմական գործողությունները

Ընտրե՛ք ռազմական գործողություններից մեկը
Օղակ գործողություն

Հիմնավորե՛ք այդ գործողությունը նշանակությունը և կարևորությունը

Մանրամասնե՛ք այդ ռազմական գործողության մանրամասները

«Օղակ» ռազմական գործողության ժամանակ ունեցած նախնական հաջողություններով ոգևորված՝ Ադրբեջանի ղեկավարությունն իր ենթակայության տակ դրված խորհրդային բանակի ստորաբաժանումների միջոցով շարունակել է մարտական գործողությունները Շահումյանի շրջանում։ ՀՀ սահմանամերձ շրջաններում, Գետաշենի ենթաշրջանում և Շահումյանի շրջանում ինքնապաշտպանական կամավորական ջոկատների գործողությունները համակարգելու, անհրաժեշտ կադրեր պատրաստելու, նյութական, ռազմական և կազմակերպչական օժանդակություն ապահովելու, ադրբեջանական ՄՀՆՋ-ականների ճնշմանը և հարձակումներին դիմագրավելու, մարզի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով 1990 թվականին ԼՂ Ազգային խորհրդի «Պ» («Պաշտպանություն») ժամանակավոր խմբի հիմքի վրա կազմավորվել է Ինքնապաշտպանության ընդհատակյա կոմիտե։ Ստեղծվել է նաև ինքնապաշտպանական ուժերի շտաբ, որը կազմավորել և զինել է արագ հակազդման ջոկատներ, ղեկավարել հայկական բնակավայրերի ինքնապաշտպանությունը։ 1991 թվականի ապրիլին գործել է Համակարգող գաղտնի խորհուրդը։ Հետագայում՝ 1991 թվականիի մայիսի 4-ին, Երևանում ստեղծվել է ՀՀ Պաշտպանության կոմիտե, Արցախում 1992 թվականի մարտի 26-ին՝ Պաշտպանության (ինքնապաշտպանության) կոմիտե, 1992 թվականի օգոստոսի 15-ին՝ Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ)։ 1991 թվականի հուլիսի 14-ին խորհրդային և ադրբեջանական զորքերը ներխուժել են Մանաշիդ, Բուզլուխ և Էրքեջ։ Հակառակորդի հետագա առաջխաղացումը կանգնեցվել է Վերինշենի մատույցներում։

Արցախահայության համար դժվարին այդ օրերին, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվել է Արցախի Հանրապետության անկախությունը, որով պետական հիմքերի վրա է դրվել ադրբեջանական ագրեսիային դիմագրավելու, հայ բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունն ապահովելու խնդիրը։ Ընդ որում, պետական շինարարության և ԶՈւ կազմավորման գործընթացները տեղի են ունեցել զինված ընդհարումների և տեղաբնույթ մարտերի, Արցախի բնակավայրերի վրա մշտական հարձակումների ու գնդակոծությունների պայմաններում։

Խորհրդային զորքերը սեպտեմբերին հեռացել են Շահումյանի շրջանից, ինչից օգտվելով՝ ինքնապաշտպանության շրջանային ուժերը սեպտեմբերի 14–18-ին կարողացել են ազատագրել Բուզլուխ, Մանաշիդ ու Էրքեջ գյուղերը և դիրքեր գրավել Մարտունաշենից մոտ 4 կմ հեռավորության վրա։ Այս և 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Հադրութի շրջանի Տող գյուղի ադրբեջանական թաղամասի ռազմական հենակետերի վնասազերծումն ազատամարտիկների առաջին նշանակալի հաջողություններն էին։

1991 թվականի նոյեմբեր

Նոյեմբերին, հիմնականում Հադրութի և Մարտունիի շրջաններում ծավալված մարտերի ընթացքում, ճնշվել են Հալիֆշա , Հախլլու, Սալաքյաթին և Խոջավենդ բնակավայրերի կրակակետերը, ազատագրվել Սարինշեն, Ծամձոր ու Քարագլուխ գյուղերը։ Այդ մարտերի հիմնական նշանակությունն այն էր, որ նախ ազատագրվել են բռնազավթված բնակավայրերը, հայ ազատամարտիկները ձեռք են բերել ռազմական գործողություններ պլանավորելու և վարելու որոշակի փորձ և, որ պակաս կարևոր չէր, հայկական գյուղերում արագ թափով վերաբնակեցվող ադրբեջանցի զավթիչներն արժանի հակահարված են ստացել, որով խափանվել են նրանց Արցախում արմատավորելու Ադրբեջանի իշխանությունների ծրագրերը։

Պատմություն 14.11.2022-18.11.2022

Պատմություն 14.11.2022-18.11.2022

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • ԽՍՀՄ-ում ե՞րբ և ո՞ւմ կողմից սկսվեց վերակառուցման քաղաքականությունը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում վերակառուցումը։
    Վերակառուցում կամ Պերեստրոյկա 1986 թվականին Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության (ԽՄԿԿ) կողմից իրականացվող քաղաքական շարժում, որի հիմնադիրն էր կենտկոմի այդ ժամանակվա գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը։ Վերակառուցումը իրենից պետք է ներկայացներ տնտեսական բարեփոխումների մի համակարգ։ Ըստ մի շարք պատմաբանների, վերակառուցումը հանդիսացավ ԽՍՀՄ փլուզման գլխավոր շարժառիթներից մեկը։
    ԽՍՀՄ-ում ցանկացած տնտեսություն գտնվում էր պետության ձեռքում, և չկային սեփական հողատարածքներ կամ բիզնեսներ։ Սակայն «պերեստռոյկայով» նույնիսկ արտոնություններ էին տրվում որոշ մարդկանց ստեղծելու և սեփականաշնորհելու որևէ հիմնարկ։ Այդ ամենն արվում էր երկրի տնտեսական վիճակը բարելավելու համար, սակայն գործը հաջողությամբ չպսակվեց և մի քանի տարի անց Խորհրդային Միությունը փլուզվեց։
  • Ի՞նչը նպաստեց Արցախյան շարժման սկզբնավորմանը։ Ե՞րբ է սկսվել շարժումը և ո՞ր իրադարձությամբ։ Ղեկավար ի՞նչ մարմին և ե՞րբ ստեղծվեց, ո՞վքեր էին դրա առաջին անդամները։
    Արցախի ժողովուրդը ուզում էր Ադրբեջանի կազմից դուրս գալ և մտնել Հայաստանի կազմի մեջ։ 1988 թ․ փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհուրդը դիմեց ԽՍՀՄ գերագույն խորհրդին։ 1998 թ․ փետրվարի 22-ին որպես ղեկավար մարմին ստեղծվել է Ղարաբաղի կոմիտեն։
  • Հիմնական գծերով ներկայացրե՛ք Արցախյան շարժման էությունը և սկզբնական փուլը։
    Փետրվարի 25–26–ին Երևանում ցուցարարների թիվը հասնում է մի քանի հարյուր հազարի: Այդպիսի բան չէր եղել ԽՍՀՄ պատմության ողջ ընթացքում: Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում սկսված զանգվածային ելույթները անհանգստացրին ինչպես կենտրոնական, այնպես էլ հանրապետության կոմունիստական ղեկավարությանը: Խորհրդային Միության ղեկավար Մ. Գորբաչովը փետրվարի 26–ին
    ուղերձ է հղում «Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին», որով կոչ է անում «ժողովուրդների իսկական եղբայրության և միասնության», իսկ հարցի լուծումը տեսնում է Ադրբեջանում ու Հայաստանում կուտակված տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ հիմնահարցերի լուծման մեջ:
  • Ի՞նչ գիտեք սումգայիթյան ոճրագործության մասին։ Ովքե՞ր էին կազմակերպել այն։ Գնահատե՛ք այդ ոճրագործությունը։
    Փետրվարի 27-29-ին Սումգայիթում հայերը ենթարկվեցին ջարդի: Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը:  Փետրվարի 26-ին՝ դեպքերից մեկ օր առաջ, Միխայիլ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200.000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄ-ը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու արցախահայության պահանջի հետ։ Սումգայիթում կրքերը բորբոքելու համար օգտագործվել են սուտ լուրեր. իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը և այլն։ Երեք օր շարունակվող սպանդի արդյունքները զարհուրելի էին, ջարդարարների գործողությունները՝ անօրինակ դաժան. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական՝ հազարից ավելի սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, 18.000 փախստականներ, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության օբյեկտներ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ և այլն։
Պատմություն

Պատմություն

Դասարանական աշխատանք

Ընթերցե՛ք հետևյալ հոդվածը՝
https://www.dasaran.net/apps/wiki/view/id/3740

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • Ե՞րբ և ի՞նչ պատճառներով սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը
    Երկրորդ աշխարհամարտը ծագել է իմպերիալիստական տերությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական հակասությունների սրման հետևանքով: 
  • Ի՞նչ պետություններ կային հակահիտլերյան կուալիցայի մեջ և ով, ինչպիսի՞ դեր ունեցավ պատերազմում
    1941 թ-ի վերջերին – 1942 թ-ի կեսերին ձևավորվեց հակահիտլերյան կոալիցիա (միություն), որի առանցքը ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ը և Անգլիան էին: Պատերազմի ավարտին կոալիցիայում կար ավելի քան 50 պետություն:
    Բայց դրանից հետո էլ պատերազմի գլխավոր ծանրությունը շարունակում էր կրել Խորհրդային Միությունը:  Օրակարգում Եվրոպայում Գերմանիայի դեմ երկրորդ ճակատի բացման հարցն էր, որի շուրջ տարաձայնություններ կային դաշնակիցների միջև:
  • Ինչպե՞ս ավարտվեց պատերազմը
    Մայիսի 8-ի` լույս 9-ի գիշերը ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը: Ավարտվեց պատերազմը Եվրոպայում (Իտալիան 1943 թ-ին դուրս էր եկել պատերազմից): Ավարտվեց նաև Հայրենական մեծ պատերազմը: Խորհրդային կառավարության որոշմամբ՝ մայիսի 9-ը երկրում հայտարարվեց տոն՝ Մեծ հաղթանակի օր: 1945 թ-ի օգոստոսի 6-ի առավոտյան ամերիկյան ռմբակոծիչները, մարդկության պատմության մեջ առաջին անգամ, ատոմային ռումբ նետեցին Ճապոնիայի Հիրոսիմա, իսկ օգոստոսի 9-ին՝ Նագասակի քաղաքների վրա՝ մոխրի ու ավերակների կույտի վերածելով դրանք:
Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար


  • Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար
  • Ներկայացրե՛ք <<ՀԽՍՀ տնտեսությունը, հասարակական-քաղաքական կյանքը>> հետևյալ տեսակետներով




ՀԽՍՀ տնտեսության ճյուղերը և զարգացման ճանապարհը

Պատերազմի ժամանակ Խորհրդային միությունը շատ տնտեսական կորուստներ տվեց և պետք էր ինչ-որ կերպ շտկել իրավիճակը: Խորհրդային միությունը արդյունաբերական քաղաքականություն իրականացրեց, բայց Հայաստանի համար դա դժվարությունների հանգեցրեց: Եվ հայաստանում սկսեց զարգանալ լեռնաարդյունաբերությունը (քարեր): Սկսեցին հիմնվել տարբեր գործարաններ: Ապա Հայաստանը սկսեց զբաղվել ծանր արդյունաբերությունբ, մեքենաների արտադրություն և այլն:
Գյուղատնտեսությունը նույնպես զարգանում էր, սակայն Հայսատանում հացահատիկի պաշարները քիչ էին: Այդ ժամանակ կոլեկտիվացում էր, սակայն ամեն մարդ ուներ իր սեփական տարածքը և աշխատում էր դրա վրա, օրվանից մի քանի ժամ տրամադրելով կոլեկտիվով աշխատանքին: Մարդիկ շահագռգռված չէին, այդ պատճառով բարձրացրեցին աշխատավարձը:

Սոցիալական վիճակը

ԽՍՀՄ առաջնորդների իրականացրած քայլերը և ՀԽՍՀ-ն

Ստալինը շարհունակում էր բռնակալ քաղաքականությունը: Մարդկանց վրա շնծու գործեր բացելով, ձերբակալելով, աքսորելով Սիբիր… Եվ շատ հայեր հայտնվեցին Սիբիրում: Նաև տարբեր երկրներում բնակվող հայերին բերում էին Հայաստան, խաբուելով, որ Հայաստանում ամեն ինչ լավ է: Սակայն Հայաստանում սով էր: Նրանք գոյատևելու համար շատ թանկարժեք բաները փոխարինում էին ուտելիքի հետ:Այլախոհություն
Առաջին անգամ Խրյուշովը խոսեց Ստալինի դեմ: Նա պահանջեց հետ բերել բոլոր աքսորվածներին, ովքեր անմեղ են: Դա բնականաբար ոչինչ չփոխեց, բայց դա մեծ քայլ էր և դրեց շատ բանի սկիզբը:



9-րդ դասարանի պատմության առաջադրանքներ․ հոկտեմբերի 3-7

9-րդ դասարանի պատմության առաջադրանքներ․ հոկտեմբերի 3-7

Հայաստանի Առաջին հանրապետությունը իր գոյության 2․5 տարիների ընթացքում ունեցել է 4 վարչապետներ։ ՀՀ բոլոր վարչապետները եղել են ՀՅԴ-ականներ։ Նրանց բոլորին վիճակված էր կառավարել Հայաստանի Առաջին հանրապետությունը գերլարված իրավիճակում և տեսնել պատերազմներ, սով, հիվանդություններ, ապստամբություններ և այլն։

Ընտրե՛ք մեկին

  • Հովհաննես Քաջազնունի
  • Ալեքսանդր Խատիսյան
  • Համո Օհանջանյան
  • Սիմոն Վրացյան

Կատասրե՛ք փոքր ծավալների հետազոտական աշխատանք նրանցից մեկի մասին։

Փորձե՛ք հիմնավորել ձեր ընտրությունը

Առաջադրանքները նախատեսված են 9 դասարանի սովորողների համար

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՈՒՆԻ

ճարտարապետ, պրոֆեսոր, քաղաքական հասարակական գործիչ

Ծնվել է 1868թ՝. հունվարի 1-ին Ջավախքի Գանձա գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսի ռեալական դպրոցում, ապա 1887-1893թթ. սովորել և ավարտել է Սանկ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը: 1895-1907թթ. աշխատել է Բսյքվում, Բաթումում, Թիֆլիսում, եռանդուն մասնակցություն ունեցել ՀՅԴ կուսակցության գործունեությանը, որի հանձնարարությամբ մեկնել է Կ.Պոլիս, որտեղ ձերբակալվել է: Մինչև 1914թ. որպես վտարանդի ապրել է Փարիզում, Բելգիայում, Կ.Պոլսում, Վանում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հ.Քամազնունին ապրել է Ռուսաստանում, եղել Կովկասի քաղաքների միության Հայկական խորհրդի անդամ, Հավլաբարի շրջանից ընտրվել Թիֆլիսի քաղաքային դումայի իրավասու, խատել Բաքվի նավթարդյունաբերողներին հազվագյուտ ապրանքներ բաշխողի պաշտոնում: