իմ կարդացած գիրքը

իմ կարդացած գիրքը


ես կարդացել եմ <Ալքիմիկ> գիրքը այդ գիրքը շատ հետաքրքիր և արկածաին է ես այդ գրքից հասկացա, որ ինչքանել վատ լինի կյանքում ամեն ինչ միշտ կարելի է գտնել մի լավ բան և երբեք պետք չէ հուսահատվել և ձեռքերը ցած պահել, այդ գիրքը նաև մեզ սովորեցնում է,որ պետք է նշաններին հետևել,մի կարևոր բանել կա ես հասկացա, որ նույնիսկ ամենա վատ գործը կարելի է դարցնել զբոսաշրջիկների համար լավ վայր։

Թարգմանչական աշխատանք {Հովհաննես Թումանյան}

Թարգմանչական աշխատանք {Հովհաննես Թումանյան}

1869 թ. Փետրվարի 19-ին գեղատեսիլ Դսեղ գյուղում ծնվեց հայ գրականության հանճարը `գրող, բանաստեղծ և հասարակական գործիչ Հովհաննես Թադևոսովիչ Թումանյանը: Հովհաննեսը ստիպված էր հեռանալ Եդեմի այս պարտեզից ՝ սովորելու մեկնելու համար. Նախ ՝ Ստեփանավան, իսկ հետո ՝ Թբիլիսի: Այստեղ անցնում է նրա գրեթե ամբողջ կյանքը: Իր ստեղծագործություններում գրողը բացահայտում է ցածր գործեր, բնավորության բացասական գծեր և բարձրացնում է եղածը: արժեքավոր ՝ սեր, բարություն, հարգանք, քաջություն: Ինչպես նաև կլանի հանդեպ ակնածանք և ազգային էության պահպանում, ինչը շատ կարևոր է անցյալ դարերի ողբերգական հայոց պատմության պայմաններում ժողովրդի ինքնությունը պահպանելու համար:

19 февраля 1869 года родился гений армянской литературы — писатель, поэт и общественный деятель Ованес Тадевосович Туманян.Родился он в живописном селе Дсех . Ованесу пришлось отдалиться от этого райского сада, чтобы отправиться на учебу: сначала в Степанаван, а затем в Тбилиси.Здесь проходит почти вся его жизнь.В своих работах писатель изобличает низкие поступки, отрицательные черты характера и возвышает то, что ценно — любовь, добро, уважение, смелость. А также почитание рода и сбережение национальной сути, что очень важно для сохранения идентичности народа в условиях трагичной армянской истории прошедших столетий. 
Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուր

Իսկական անունը՝ Վաղինակ Ազնավուրյան:
Ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, հայ ընտանիքում, որը 1922 թվականին գաղթել էր Ֆրանսիա:
Ազնավուրի մայրը` Քնարը, ծագումով հայ վաճառականի ընտանիքից էր, որոնք ապրում էին Արևմտյան Հայաստանում, հայրը ` Միշա (Միքայել) Ազնավուրյանը ծնվել է Ախալցխայում, Ջավախքում (ասում են, որ Ազնավուրի պապը եղել է Նիկոլայ II-ի խոհարարը):

9 տարեկանից Ազնավուրը արդեն երգում էր և ելույթ ունենում բեմի վրա, 1936 թ.-ից դեբյուտ է ունենում կինոում, սակայն սովորելու է ընդունվում Էլեկտրոնիակյի կենտրոնական դպրոց: Բայց, արդեն 1940-ականների կեսերից Ազնավուրի կյանքի գլխավոր գործն է դառնում երգը: Սկզբնական ժամանակաշրջանում Ազնավուրը համագործակցում էր կոմպոզիտոր Պյեր Ռոշեի հետ: Նրանց երկուսին նկատում է Էդիտ Պիաֆը և 1946 թվականին Ազնավուրն ու Ռոշեն մասնակցում են նրա շրջագայությանը Ֆրանսիայով և ԱՄՆ-ով: Այդ պահից սկսվում է Ազնավուրի պրոֆեսիոնալ առաջընթացը որպես շանսոնյե:

Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունը եղավ ամենագլխավոր ազդակը Ազնավուրի պրոֆեսիոնալ կյանքում: Նա սովորեց Պիաֆից ամեն ինչ, ինչ կարելի է իմանալ շանսոնյեի արվեստի մասին: Պիաֆի պնդմամբ Ազնավուրը լքում է Ռոշեին և սկսում է իր ցնծալի առաջընթացը որպես երգիչ-մենակատար:

Ազնավուրը գրել է ավելի քան 1000 երգ, որոնք կատարել են ինքը, Րեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելլին և շատ ուրիշներ: Ազնավուրի երգերը հնչում էին զանազան կինոֆիլմերում, այն թվում նաև «Թեհրան-43» սովետական ֆիլմում:

Հայկական թեման շոշափվում է նրա մի քանի երգերում՝ «Ջան», «Ինքնակենսագրություն», և «Քեզ համար, Հայաստան»:

Հրատարակել է իր բանաստեղծությունները և ինքնակենսագրությունը «Ազնավուրը Ազնավուրի մասին»:

Վաճառելով ավելի քան 100 մլն. ձայնասկավառակ, Ազնավուրը դառնում է թագավոր ֆրանսերեն սիրո մասին երգող երգիչների միջև, ինչպես Էլվիս Պրեսլին անգլերեն և Խուլիո Իգլեսիասը իսպաներեն երգողների մեջ:

1956 թ.-ից Ազնավուրը նաև կանոնավոր նկարահանվում է կինոում. ավելի քան 50 ֆիլմերում, համագործակցելով այնպիսի ռեժիսորներ հետ ինչպիսիք են՝ Ռենե Կլերը, Կլոդ Շաբրոլը, Կլոդ Լելուշը: Ամենա հանրաճանաչ ֆիլմերից է Ժան Կոկտոի » Օրֆեի պատգամը» (1960), Ֆրանսուա Տրյուֆոի «Կրակեք դաշնակահարին» (1960), Ֆոլկեր Շլենդորֆի «Երկաթյան թմբուկը» (1979): Ազնավուրի ստեղծագործական կյանքում հատուկ տեղ է գրավում Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002) ֆիլմը , որը նվիրված է 1915 թվականի հայ ցեղասպանությանը:

Ազնավուրի կապը հայրենիքի հետ շատ սերտ է, ամբող կյանքը ապրելով Ֆրանսիայում Ազնավուրը երբեք չի մոռանում, որ նա Հայ է: 1998 թվականին, Սպիտակի երկրաշարժից հետո նա հիմնադրում է «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական ընկերությունը և կազմակերպում է մի քանի միջոցառում տուժածների համար օգնություն հավաքելու նպատակով, մասնավորապես, շուրջ 90 ֆրանսիացի երգիչներ և դերասաններ մասնակցեցին «Քեզ համար, Հայաստան» տեսահոլովակի նկարահամնմանը, որը վաճառվեց ռեկորդային քանակությամբ՝ 2 մլն.:

Հետագայում, իբրև շնորհակալական հայտ Հայաստանին օգնություն կայացնելու համար, նրան հանձննվել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր և նշանակեցին ՅՈՒՆԵՑԿՈ-ի մշտական դեսպան:

Ազնավուրի անունով Երևանում կոչվել է հրապարակ , իսկ Գյումրիում դրվել է նրա արձանը:

Մահացել է 2018թ. հոկտեմբերի 1-ին, Ֆրանսիայի Մուղիես քաղաքում:

երբ երիտասարդ էի

երեկ էր, երբ ես ջահել,
Իսկ կյանքը քաղցր էր՝ ինչպես անձրևը շուրթերս պաչող։
Կյանքն ասես խաղ էր, ես էլ խաղում էի նրա հոգու հետ․
Ինչպես մոմի թույլ մլմլոցի հետ քամին է խաղում։
Հազար երազանք, հազար ծրագիր գլխովս անցավ,
Բայց տանս հիմքը, գրողը տանի, հող էր ու ավազ։

վերլուծություն

կարդալիս այս տողերը ես հասկացա թե ինչքան կարևոր են մեր ջահել տարիները և թե ինչ կարևոր բան է ժամանակը․․․կարդալով այս տողերը ես կարծես լսեցի թե ինչքան ուժեղ էր նա գնահատում և իսկապես վայելում իր ջահել տարիերը նաև ես հասկացա,որ Անզնավորը ցանկանոևմ էր մեզ հիշեցնել թե ինչքան արժեքավոր բան է ժամանակը և, որ պետք է գնահատել ամեն մի ակնթարթ։

Համո Սահյան «Ում համար իմ ուշքը գնաց»

Համո Սահյան «Ում համար իմ ուշքը գնաց»

Ում համար իմ ուշքը գնաց, 
Նա ինձ համար երազ մնաց, 
Բայց երբ հետո ուշքի եկավ 
Որ ջուր պիտի շաղեր վրաս, 
Ուշքի բերեր ժամանակին, 
Ուշացել էր…Ուշ էր արդեն: 
Ով ինձ համար ուշքը կորցրեց 
Ով գիտի ում սիրտը կոտրեց: 
Չտեսնելու տվի անցա 
Բայց երբ հետո ուշքի եկա, 
Թե ես ինչ եմ կորցրել անդարձ,
Անվերադարձ, ուշ էր արդեն: 
Եվ ապրում ենք ափսոսալով, 
Եվ դժվար ենք ուշքի գալիս, 
Որ ուշացած ուշքի գալով 
Մի ողջ կյանք ենք տանուլ տալիս:

Համո Սահյան

Համո Սահյան

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:

1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:

Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:

1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:

«Ում համար իմ ուշքը գնաց»

Ում համար իմ ուշքը գնաց, 
Նա ինձ համար երազ մնաց, 
Բայց երբ հետո ուշքի եկավ 
Որ ջուր պիտի շաղեր վրաս, 
Ուշքի բերեր ժամանակին, 
Ուշացել էր…Ուշ էր արդեն: 
Ով ինձ համար ուշքը կորցրեց 
Ով գիտի ում սիրտը կոտրեց: 
Չտեսնելու տվի անցա 
Բայց երբ հետո ուշքի եկա, 
Թե ես ինչ եմ կորցրել անդարձ,
Անվերադարձ, ուշ էր արդեն: 
Եվ ապրում ենք ափսոսալով, 
Եվ դժվար ենք ուշքի գալիս, 
Որ ուշացած ուշքի գալով 
Մի ողջ կյանք ենք տանուլ տալիս:

Այս նախագծի շրջանակներում ես կարդացել եմ բազմաթիվ Սարյանական

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց

Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան, ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:

Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:

1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երեւան եւ սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:

1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետեւանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:

1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:

Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:

Կարդում ենք Տերյան

Կարդում ենք Տերյան

Վահան Տերյան իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան ծնվել է 1885 հունվարի 23 ին եղել է հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական գործիչ։ Նա հայտնի է իր ռոմանտիկ բանաստեղծություններով, որոնցից ամենահայտնիները մինչ օրս ընթերցվում և երգվում են իրենց երաժշտական ​​տարբերակներով։ Տերյանը ծնվել է Վրաստանի Ջավախքի շրջանի Գանձա գյուղում ։ Դպրոցը սովորել է Թիֆլիսում, այնուհետև սովորել է Մոսկվայի Լազարյան վարժարանում, որտեղ ենթարկվել է սիմվոլիզմին և միացել ռուս սոցիալ-դեմոկրատներին: Նա բանտարկվել է ցարական ոստիկանության կողմից իր քաղաքական գործունեության համար։

1913 թվականին Տերյանը Մոսկվայի համալսարանից մեկնում է Սանկտ Պետերբուրգի համալսարան, որտեղ մասնագիտանում է արևելյան լեզուների ոլորտում՝ ակտիվացնելով քաղաքական ներգրավվածությունը։ Հեղափոխությունից հետո դարձել է հայերի ներկայացուցիչ Ազգերի նախարարությունում՝ անձամբ աշխատելով Լենինի և Ստալինի հետ։ 1916 թվականին Վահան Տերյանը հրատարակել է «Երկիր Նաիրի» (հայերեն՝ «Երկիր Նաիրի») բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ Հայաստանի փոխարեն օգտագործում է Նաիրին։

Նա առավելապես հայտնի է աշնանն ու սիրուն նվիրված բանաստեղծություններով։ Ահա թե ինչու Տերյանը գրականության մեջ հայտնի է որպես «Աշնան երգիչ»։ Նա 1908-ին հրատարակեց իր բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Մթնշաղի անուրջներ», որը նրան անմիջապես սենսացիա առաջացրեց Թումանյանին անվանում էին դարաշրջանի ամենաօրիգինալ քնարերգուն։

Սիրո պատմություն Տերյանի կյանքից

17 համարի տրամվայ: Տերյանի հայացքը սառել էր պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան: Տերյանը այնքան մոտեցավ աղջկան, որ տրամվայի ամեն մի ցնցումից նրա հյուսքերը դիպչում էին երիտասարդի դեմքին, և նա շոշափելիորեն զգում էր վարսերի բույրն ու փափկությունը: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի»,_ լսվեց տոմսավաճառի անկիրք ձայնը: Նրանք երկուսով մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է: Նրանց մեջ անմիջապես ինչ-որ անորսալի, նոր բռնկվող հրդեհի առաջին տարտամ կրակն էր ծնվում: Բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել:

«Հենց ուզում էի Անտյային առաջարկություն անել, մեկնեց»,_ գրում է Տերյանը: Անտյա, Անտենկա, սրանից հետո պոետը միայն այսպիսի փաղաքուշ անուններով կկոչի իր Անթառամին։

Բանաստեղծությունների վերլուծում

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

կարծում եմ Թումանյանը այս բանաստեղծությամբ ուզում էր խորտակել իր ցավը սիրո մեջ կարծում եմ, որ նա շատ է սիրել Գարունը քանի որ ունի բազմազան բանաստեղծություններ Գարնան հետ կապված և այն տողերը

ԳԱՐՆԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Լցվում է փողոցն աղմուկ ու շարժում,
Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,
Փայլում են տներն արևի փոշում,
Երկինք են պարզվում ծառերը վտիտ…
Դեռ չըչորացած բուլվարի վրա
Ճչում են զվարթ մանուկն՚երն արդեն.
Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա
Եվ հայացքները նետ են իրար դեմ…
Մայթի քարերը հարազատ են քեզ —
Քեզ նոր է թվում երգը հնամյա.
Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,
Եվ տխրությունըդ անուշ է հիմա…
Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,
Տիկիններ շքեղ և ծիծաղելի —
Բոլորը հիմա սիրելի են քեզ,
Ամեն ինչ անուշ խորհրդով է լի…
Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,
Բացվում են հիմա արևի փոշում.
Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,
Ու, հոգսով մղված՝ հոգսըդ չես հիշում…
Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,
Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,
Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր,
Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն…

***
Արևն արթնացավ, արևը մեզ ի՜նչ,
Նա մեզ չի բերում իր շողերը ջինջ,
Մեր վրա մռայլ կամարն է հեգնում,
Անսիրտ մեքենան ելնում ու ընկնում։
Գիշերն է իջնում հեզ ու հանդարտիկ,
Գազանն է ննջում, ննջում են մարդիկ,
Անվերջ կարիքն է մեր դուռը բախում,
Սովից մեր հոգնած սիրտը նվազում։
Անվերջ աշխատիր, տանջվիր անդադար,
Ու աշխատանքըդ ուրիշի համար.
Բավական է, վերջ. մենք էլ չենք ուզում
Սիրո երգ, անրջանք, վայելք ու հուզում,
Վեր կաց, իմ ընկեր, վե՛ր կաց,, մուրճըդ առ,
Նոր կյանք, նոր վայելք կռենք մեզ համար…

Տերյանը իր բավականաչափ երկարատև կայքի ընդացքում լիքը ստեղծագործությունների, պատմվածքներ և բանաստեղծություններ ունի և ես ուզում եմ ներկայացնել հենց (Գարուն) (գարնան քաղաքում) և (Արևն) բանաստեղծությունները քանի որ բոլորը կապված են Գարնան հետ ես ուզեցա տեսնեմ թե ինչպես է Տերյանը տեսնում ուրախ գարունը որի դերը կատարում էր (Գարուն) բանաստեղծությունը, տխուր գարուն որը (Արևն) բանաստեղծությունն է և այն բանաստեղծությունը որը էմոցիաներով լի է և ուրածությամբ և թե տխրությամբ (Գարնան քաղաքում) ։ Տերյան կարդալիս կարծես մի ուրիշ, մի նոր զգացողությունների գունապանակ ստանամ և ես հենց այս բանաստեղծությունները ընտրեցի որպեսզի ցուցադրեմ թե որքան լավ է նա ներկայացնում իր միտքը:

Սոլետը բանաստեղծության կարուցման կայուն ձևերից մեկն է։ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում 2 քառատող, իսկ վերջում 3 եռատող։

Սրիոլետը բանաստեղծության կարուցման ձև է որը բաղկացած է 8 տողից Սրիոլետի առաջին տողը կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տող, իսկ երկրորդ տողը՝ իբրը ութերորդ տող։

Ռուբատը Պարսկա-Արաբական պոեզիայում ավարտուն բանաստեղծություն է, խոհա-փիլիսոփայական բնույթ։Դասական քառյակի մեջ հանգավորվում են առայի երկրորդ չորորդ տողերը, իսկ երրորդ տողը մնում է անհանգ

բաղկացած է մի քանի երկտող տներից, որից առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում

Գրքի շնորհանդես

Գրքի շնորհանդես

Հինգշաբթի օրը ամսի 2-ին կայացավ ստեղծագործ պատանիների գրքի շնորհանդեսը թարգմանիչ Աննա Բաղրամյանի մասնակցությամբ գրքի անունն էր՝ Բնությանը գույները, այդ գրքի ստեղծման վրա աշխատել են 9-12 րդ դասարանցիները գրքի միջի նկարները նկարել է Լաուրա Թորոսյանը, նախագծի իրականացմանը մասնակցել է նաև Սոֆիյա Այվազյանը, նախագծի ցուցադրողներն էին Նարե Վարդանյանը և Լուսի Ղարիբյանը։

Լուսի Ղարիբյանը ավելի մանրամասն ներկայացրեց ստեղծագործ պատանիների պատմության մասին և նշեց, որ սա իրենց առաջին գրքի թողարկումը չէ նաև նա պատմեց գրքի վեռնագրի մասին թե ինչու է բնության գույներ, քանի որ բոլոր պատմվացքները տարբեր տրամադրությամբ են և մի պատմվածք կար որի անունն էր բնության գույներ իր մոտ միտք ծագեց հենց այդպես անվանել այդ գիրքը։

Աննա Բաղրամյանը մեզ ներկայացրեց իր մասնագիտության մասին պատմեց, թե ինչ գրքեր և պատմվածքներ է թարգմանել նաև մենք ծանոտացնք թե ինչ փուլեր են գրքերը անցնում գրախանութ հասնելուց առաջ։

Բացի դրանից նրանց տպագրատունը կազմակերպում է հայերեն գրքերը օտարալեզու թարգմանությունները, որպեսզի ուրիշ ազգի ներկայացուցիչները կարողանան իմանալ հայկական գրականության մասին։

Նա նաև կարդաց մի հետաքրքիր ու հուզիչ պատմությունը, որը թարգմանվել է անգլերեն իր կողմից։

Հովհաննես Թադևոսի Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյան

Հովհաննես Թումանյան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։

Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:

Բառարանային ֆլեշմոբ

Բառարանային ֆլեշմոբ

Նպատակը։ Նախագծի նպատակն է սովորողներին ծանոթացնել բառարանների, բառարանների տեսակների հետ, ձևավորել բառարաններից օգտվելու հմտություններ։ Սովորողների հետ միասին ստեղծել փոքրիկ անհատական բառարաններ՝ տերյանական, չարենցյան, թումանյանական, բարբառային, էպոսյան, սեբաստացիական, համացանցային և այլն։

Խնդիրները։ Սովորողների մոտ խթանել բառարաններից օգտվելու հմտությունների ձևավորումը, կարողանալ ինքնուրույն գտնել լեզվական միավորների մասին տեղեկություններ։

Ժամանակացույցը։ Ըստ ուսումնական օրացույցի «Բառարանային ֆլեշմոբ» նախագիծն իրականացվում է փետրվար ամսին։ Կապվում է Մխիթար Սեբաստացու ծննդյան օրվա հետ՝ փետրվարի 7-ին, սակայն  նախագծային աշխատանքները կարող եք շարունակել մինչև 17-ը։

հապավումներ սոց․ ցանցերում

idk-չգիտեմ

fr-իսկապես

idc-ինձ միևնույն է

ik-գիտեմ

wdym-ինչ ինկատի ունես

btw-իդեպ

nvm-կարևոր չէ

ngl-ճիշտն ասած

aka-հայտնի է նաև

asap-որքան հնարավոր է շուտ

rn-հիմա

ily-սիրում եմ քեզ

tysm-շնորհակալ եմ

քիչ օգտագործվող գրական բառեր

բադմինտոն — փետրագնդակ

դելիկատես — նրբախորտիկ

սուրմա — ծարիր

մոդեմ — եղանակիչ

պրոթեզ — դնանդամ

ակվարիում — ձկնարան

բանան — ադամաթզենու պտուղ

տրամվայ – քարշակ

տրոլեյբուս – ինքնապոզասայլակ

ռաժոկ – կրկնահարթամռթաբրդիչ

ամենաերկար բառերը Հայերենում

Շաքարավազավաճառանոց-Մանր ավազանման հատիկներով պատրաստված շաքար

Ձայնասկավառակավաճառանոց-ձայնասկավառակ

Միջառարկայականություն-որակ

Դեզօքսիռիբոնուկլեոտիդ-Կենսաքիմիական տերմին

արտահողատարածակություն-արտահողատարածակություն

բիոելեկտրամագնիսականություն-մագնիսականություն

ապաարդյունաբերականացում-անօգուտ