Արյան տեսակներ (խումբ և ռեզուս)

Արյան տեսակներ (խումբ և ռեզուս)

հիմնական կառուցվածքային տարրերից, սակայն տարբեր մարդկանցարյունները միմյանցից տարբերվում են բազմաթիվ այլ հատկանիշներով:

Նույն այս թեմայով

Յուրաքանչյուր մարդու  արյունը կարող է լինել 8 տարբեր տեսակներից մեկնումեկը և այն, թե ձեր արյունը որտեսակին է պատկանում, որոշվում է ձեր գեներով, որոնք ժառանգել եք ձեր ծնողներից և ձևավորվում ձեր դեռևսսաղմնային զարգացման վաղ շրջանում: Այն չի փոխվում ձեր ամբողջ կյանքի ընթացքում:

Արյան հիմնական տարրերը

Չափահաս մարդկանց մեծ մասն ունի 4-6 լիտր արձուն : Ձեր արյունը կազմված է տարբեր տեսակի բջիջներից(կոչվում են նաև արյան ձևավոր տարրեր), որոնք պլազմայի մեջ «կախված» վիճակում շրջանառում են արյանհունով: Այսպիսով, արյունը կազմված է հետևյալ երեք տեսակի բջիջներից և հեղուկ մասից՝

  • Արյան կարմիր բջիջներ կամ գնդիկներ (էրիթրոցիտներ), որոնք թթվածինը տեղափոխում են դեպիհյուսվածքներ և այնտեղից հեռացնում ածխաթթու գազը
  • Արյան սպիտակ բջիջներ կամ գնդիկներ (լեյկոցիտներ), որոնք ոչնչացնում են օտարածին օրգանիզմները ևպայքարում վարակի դեմ
  • արյան թիթեղիկներ (թրոմբոցիտներ), որոնք օգնում են արյան մակարդմանը
  • արյան պլազմա, որն արյան հեղուկ մասն է և պարունակում է սպիտակուցներ, այլ օրգանական նյութեր ևաղեր:

Ձեր արյունը մեկ այլ մարդու արյունից տարբերվում է սպիտակուցային մոլեկուլների տարբեր զուգակցումներիմիջոցով: Այս սպիտակուցները ձեր արյան հակածիններն ու հակամարմիններն են:

Հակածինները (անտիգեն) գտնվում են ձեր արյան կարմիր բջիջների մակերևույթին, իսկ հակամարմինները՝պլազմայում: Արյան կարմիր բջիջների հակածինների և պլազմայի հակամարմինների տարբեր զուգակցումներովէլ ձևավորվում է ձեր արյան տեսակը:

Արյան տարբեր տեսակները

Գոյություն ունեն արյան 4 հիմնական խմբեր և 8 տեսակներ: Բժիշկները սա անվանում են արյան խմբի ABO համակարգ:

Արյան խմբերը հիմնված են այն բանի վրա, թե ձեր արյան կարմիր բջիջների մակերեսին երկու հատուկհակածիններց ո՞րն է առկա:

  • О (I) խումբը չունի A և B հակածիններից և ոչ մեկը, սակայն α և β հակամարմիններից՝ երկուսն էլ
  • A (II) խումբն ունի A հակածին և β (բետա) հակամարմին
  • B (III) խումբն ունի B հակածին և α (ալֆա) հակամարմին
  • AB (IV) խումբն ունի A և B հակածինները, սակայն α և β հակամարմիններից՝ և ոչ մեկը:

Մարդու արյան մեջ միասին կարող են գտնվել միայն տարասեռ հակածիններ և հակամարմիններ (А և β, B և α), քանի որ միասեռի դեպքում (А և α, B և β ) տեղի է ունենում արյան կարմիր մարմնիկների միակպչում՝ սոսնձում(հեմագլուտինացիա), որը բերում է էրիթրոցիտների քայքայման (հեմոլիզ) և դրանցից մակարդման գործոններիանջատման, որոնք էլ իրենց հերթին առաջանում են արյան ներանոթային մակարդուկներ ։

Այսպիսով, I (Օ) խմբի մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլոր խմբերին, ուստի նրանք կոչվում են ունիվերսալդոնորներ, իսկ IV (AB) խմբի մարդիկ կարող են արյուն ստանալ բոլոր խմբերից և կոչվում են ուներսալռեցիպիենտնեչ։ II (A) և III (B) խմբերի մարդիկ կարող են արյուն տալ միայն իրենց խմբի մարդկանց ու IV խմբին։

Գոյություն ունի նաև հակածինի երրորդ տեսակը, որը կոչվում է ռեզուս (Rh) գործոն: Դուք կամ ունեք այսհակածինը (որը նշանակում է, որ ձեր արյունը «Rh+» կամ «ռեզուս-դրական» տեսակի է) կամ էլ չունեք նույնհակածինը (որը նշանակում է, որ ձեր արյունը «Rh-» կամ «ռեզուս-բացասական» տեսակի է):

Այսպիսով, արյան 4 խմբերով և ըստ ռեզուսի 2 տեսակներով կազմավորվում է արյան 8 տեսակները:

  • I (Օ) դրական կամ I (Օ) բացասական
  • II (A) դրական կամ II (A) բացասական
  • III (B) դրական կամ III (B) բացասական
  • IV (AB) դրական կամ IV (AB) բացասական:

Արյան խմբերը որոշող հակածինները ժառանգաբար փոխանցվում են սերնդե-սերունդ և չեն փոխվում կյանքիընթացքում։

Մարդկանց 40-50 %-ը ունի I (Օ) խմբի արյուն, 30-40 %-ը՝ II (A), 10-20 %-ը՝ III (B), իսկ 5 %-ը՝ IV (AB) խումբ։ Մարդկանց85%-ի արյունը ռեզուս (Rh) դրական է, իսկ 15%-ը՝ ռեզուս (Rh) բացասական: Եթե հաշվի առնենք նաև ռեզուս (Rh) գործոնը, ապա ամենահաճախ հանդիպող արյան տեսակը I (Օ) դրականն է, իսկ ամենահազվադեպը՝ IV (AB) բացասական:

Արյան բաղադրություն

Արյան բաղադրություն

Արյան շրջանառության համակարգ: Արյունն օրգանիզմում մշտապես շարժվում է արյունատար անոթների փակ համակարգով: Արյան անընդհատ հոսքն իրականացվում է արյան շրջանառության օրգանների միջոցով, որոնք են սիրտը և արյան անոթները:բաղկացած է արյան բջիջներից և պլազմայից: Արյան պլազման դեզնավուն հեղուկ է, նրա մեջ պարունակվում են շատ օգտակար և սննդարար նյութեր, որոնք պլազման փոխանցում են օրգանիզմի բոլոր օրգաններին և հյուսվածքներին: Վնասակար նյութերը նա հեռացնում է և տեղափոխում երիկամներ, որտեղ դրանք փոխակերպվում են մեզի:

Սրտի կառուցվածք

Սրտի կառուցվածք

1.մանրամասն ներկայացնել սրտի կազմվածքը և ֆունկցաները

Սրտի աջ նախասրտի պատում գտնվում է բջիջների հատուկ խումբ, որոնցում պարբերաբար գրգիռներ են առաջանում, տարածվում նախասրտերի, ապա փորոքների պատերով:Գիտնականները հաշվել են, որ մեկ օրվա ընթացքում սրտամկանը ծախսում է այնքան էներգիա, որով կարելի է 900 կգ ծանրությունը բարձրացնել մինչև 14 մ բարձրության վրա, և դա արվում է ամբողջ կյանքի ընթացքում` 70−80 տարի և ավելի

2.ներկայացնել այրան շրջանարությունը:

Արյան ուղին, որը սկսվում է աջ փորոքից և ավարտվում ձախ նախասրտում կոչվում է արյան շրջանառության փոքր շրջան:Աջ փորոքի կծկման շնորհիվ արյունը մղվում է թոքային ցողուն, այնտեղից` թոքային աջ և ձախ զարկերակներ, որոնք, թոքերում ճյուղավորվելով, առաջացնում են թոքային մազանոթներ: Թոքային մազանոթներում ածխաթթու գազը երակային արյունից անցնում է թոքաբշտեր, իսկ թթվածինը` թոքաբշտերից մազանոթներ, և արյունը դառնում է զարկերակային: Թոքերից զարկերակային արյունը չորս թոքային երակներով (յուրաքանչյուր թոքից՝ երկուական) անցնում է ձախ նախասիրտ: Այդտեղ ավարտվում է արյան շրջանառության փոքր շրջանը:

3.գրել ինչ սրտանոթային հիվանդություն կարող է առաջանալ մարդու մոտ:

Կորոնար անոթների հիվանդություն, կաթված, սրտամկանի ինֆարկտ, սրտի գերճնշումային հիվանդություն, սրտի ռևմատիկ ախտահարում, կարդիոմիոպաթիա։

կենսաբանության դեկտեմբեր ամսվա ամփոփում

կենսաբանության դեկտեմբեր ամսվա ամփոփում

հարց արաջին՝ գրել մկանների կառուցվացքը և գործողությունները։

Յուրաքանչյուր մկանաթել ունի լայնակի շերտավոր կառուցվածք, որը պայմանավորված է նրա մեջ գտնվող հարյուրավոր սպիտակուցային թելերի`միոֆիբրիլների  որոշակի դասավորությամբ։Մկանաթելերի խրցերում լայնակի շերտավորությունն ավելի է ընդգծվում, որի համար ստացել են միջաձիգ զոլավոր մկան անունը։ Յուրաքանչյուր մկանին մոտենում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։ Մկաններն իրենց ծայրերի ջլերով ամրանում են ոսկրերին։ 

հարց երկրորդ՝ որ մկաներնեն համազդիչ և հակազդիչ։

Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։ Միջաձիգ զոլավոր մկանների դերն օրգանիզմում բազմազան է։ Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը (կրծքի, որովայնի խոռոչ, ըմպան, կոկորդ) ապահովում են մարմնի կեցվածքը, հավասարակշռությունը, ձայնի առաջացումը։ Միջաձիգ զոլավոր մկանները մասնակցում են շնչառական և կլլման շարժումներին, ձևավորում են դիմախաղը, ապահովում ակնաշարժ և ծամիչ ապարատի գործունեությունը։ Նրանց կծկումը կմախքի հետ միասին ապահովում է մարմնի տեղափոխությունըտարածության մեջ, ջերմության առաջացումը։

հարց երրորդ՝ գրել արյան բաղադրությունը և ձևաոր տարրերի մասին:

Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։ Միջաձիգ զոլավոր մկանների դերն օրգանիզմում բազմազան է։ Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը (կրծքի, որովայնի խոռոչ, ըմպան, կոկորդ) ապահովում են մարմնի կեցվածքը, հավասարակշռությունը, ձայնի առաջացումը։ Միջաձիգ զոլավոր մկանները մասնակցում են շնչառական և կլլման շարժումներին, ձևավորում են դիմախաղը, ապահովում ակնաշարժ և ծամիչ ապարատի գործունեությունը։ Նրանց կծկումը կմախքի հետ միասին ապահովում է մարմնի տեղափոխությունըտարածության մեջ, ջերմության առաջացումը։

հարց չորրորդ ՝ համառոտ գրել էրիթրոցիտների և լեյկոցիտների ֆունկցիաների մասին։

էրիթրոցիտներ տեղափողումեն թթվածինը օրգանիզմին, իսկ լեյկոցիտները պայքարում են վարակների և հիվանդությունների դեմ։

հարց հինգերորդ՝ գրել արյան բաղադրության փոփոխության հետևանքով աղաջացած հիվանդությունների մասին։

Սեպսիս

 Արյան վարակում, թարախարյունություն, ընդհանուր թարախային վարակ, ծանր վարակ, հիվանդություն, որն առաջանում է թարախային բորբոքման տեղային օջախից արյան հունի, ավշային ուղիների, այնտեղից հիվանդի բոլոր հյուսվածքների և օրգանների մեջ թարախածին մանրէների տարածման հետևանքով։ Սեպսիսի աղբյուր կարող է դառնալ վարակված վերքը կամ տարբեր տեղադրության, մեծության ու ծավալի թարախային օջախը։ Նորածինների սեպսիսի հաճախակի պատճառներից է պորտի թարախակալումը։ 

Կաթնասուններ

Կաթնասուններ

Կաթնասունները կոչվում են այն կենադանիները, որոնք շնչում են թոքերով, տաքարյուն են և եթե նրանց ձագը սնվում է մոր կաթով։ Կաթնասուններից կա 4500 տեսակ։ Համարյա բոլոր կաթնասունների մաշկի վրա կա բուրդ կամ մազ։ Նաև ասեմ, որ մարդն էլ է համարվում կաթնասուն։ Միակ թռչունը, որը կաթնասուն է, այդ չղջիկն է։ Մենք տեսքից տարբեր ենք, բայց ունենք նույն ձևի ոսկորներից կազմված կմախք: Մեզ անվանում են ողնաշարավորներ, որը նշանակում է կենդանի, որն ունի ողնաշար:Կան 5 տեսակի կաթնասուններ որ ձու են ածում: Դրանք են բադակտուցը և 4 տեսակի եքիդնաներ: Կան կաթնասուններ, որ ապրում են ջրում: Նրանք ձկներ չեն և չեն կարող շնչել ջրում: Շնչելու համար նրանք պետք է ջրից դուրս գան: Ծովաշները, ծովացուլերը, կետերը, դելֆինները ջրային կաթնասուններ են:

Կաթնասունների բազմացումը

Կենդանածնության հետ կապված կաթնասունների բազմացման օրգաններն աչքի են ընկնում որոշ յուրահատկություններով: Էգի ձվարանները փոքր են, դրանց մեջ պարունակվող և զարգացող ձվաբջիջներն ունեն մանրադիտակային չափեր՝ 0,1−0,2 մմ տրամագծով և գրեթե զուրկ են դեղնուցից: Հասունացած ձվաբջիջներն անցնում են ձվատար խողովակի մեջ, որտեղ տեղի է ունենում բեղմնավորումը: Զույգ ձվարանները բացվում են իգական սեռական համակարգի հատուկ օրգանի՝ արգանդի մեջ, որն ունեն միայն կաթնասունները: Արգանդը մկանուտ պարկ է, որի պատերն ընդունակ են խիստ ձգվելու: Կիսվել սկսող ձվաբջիջը ամրանում է արգանդի պատին և պտղի հետագա ամբողջ զարգացումն ընթանում է այդ օրգանում: Բեղմնավորված ձվաբջիջը ամրանում է արգանդի վերին պատին՝ ձևավորելով ընկերք: Այնուհանդերձ զարգացող սաղմի շուրջ որպես կանոն սկսում են ձևավորվել սաղմնային թերթիկները՝ ամնիոնը և խորիոնը: Կաթնասունների օրգանիզմում սաղմը ուղղակիորեն սնվում է մայրական օրգանիզմից՝ ընկերքից սկիզբ առնող պորտալարի միջոցով: 

-17-728.jpg

Տափակ Որդեր

Տափակ Որդեր

Տափակ որդերի տիպի բնութագիրըՏափակ որդերը հանդիսանում են իսկական բազմաբջիջ օրգանիզմներ: Տափակ որդերը հանդիպում են ծովերում, քաղցրահամ ջրերում, հողում, իսկ որոշ տեսակներ անցել են մակաբուծային ապրելակերպի և տեղակայվում են մարդկանց ու կենդանիների տարբեր օրգան-համակարգերում: Տափակ որդերին բնորոշ են ոչ միայն իսկական կենդանական հյուսվածքներ, այլ նաև իսկական օրգաններ: Տափակ որդերից սկսած կենդանիների թագավորությունում կյանքի կազմավորումը կարելի է արդեն դիտարկել նաև օրգան — համակարգերի մակարդակով: Նույն գործառույթը կատարող օրգանները սկսում են միավորվել ընդհանուր օրգան — համակարգերում: 

96.jpg
10-parazitiskas-1.jpg

  Այս կենդանի օրգանիզմները իրենց անվանումը ստացել են այն բանի համար, որ նրանց մարմինը տափակ է մեջքափորային ուղղությամբ և հաճախ ունենում է թիթեղիկի կամ ժապավենի տեսք

3b8511440e2c5d6f1030c0e6e004e51b (1).jpg

 Ի տարբերություն աղեխորշավորների` նրանց մարմինը կազմված է 3 շերտից՝ էկտոդերմից, էնտոդերմից, իսկ մեզոգլեայի փոխարեն արտաքին և ներքին շերտերի միջև գտնվում է միջին շերտը՝ մեզոդերմը: Եթե էկտոդերմից զարգանում են հիմնականում մարմնի ծածկութային օրգանները, իսկ էնտոդերմից ներքին՝ մարսողական խողովակը, ապա մեզոդերմը ունի այլ նշանակություն:

Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը

Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը

Ինֆուզորիաների չափերը տատանվում են 12 միկրոնից մինչև 3 մմ։ Մարմինը կազմված է ամուր թաղանթից՝ կորտեքսից և դոնդողանման, հատիկավոր շերտից։ Շարժման օրգանելները պրոտոպլազմային թարթիչներն են, որոնց առջևից դեպի ետ թիավարումով ինֆուզորիաները լողում են։ Ինֆուզորիաները ունեն 2 տիպի կորիզ, պոլիպլոիդ մակրոնուկլեուս և դիպլոիդ միկրոնուկլեուս։ Սեռական պրոցեսը կոնյուգացիայի ձևով է, միաձուլվում են ոչ թե գամետները, այլ անհատները։ Բազմանում են նաև անսեռ ճանապարհով՝ լայնակի կիսվելով կամ բողբոջմամբ։ Լինում են նստակյաց և ազատ լողացող ձևեր, գաղութներով և առանձին։ Ինֆուզորիաները մեծ մասը սնվում է մանր սնկերով, որոշները գիշատիչ են։ Սնունդը մարսվում է սննդառական վակուոլներում, չմարսված մասնիկները դուրս են թափվում արտաթորման անցքից։ Մեծամասնության մոտ առկա է բջջի օսմոտիկական ճնշումը կարգավորող մեկ կամ մի քանի վակուոլ։ Ինֆուզորիաները դասն ընդգրկում է մոտ 6000 տեսակ և բաժանվում է 5 ենթադասի։ Ապրում են քաղցրահամ ջրերում, ծովերում, մտնում են պլանկտոնի և բենթոսի կազմում։ Լինում են նաև խոնավ հողում, մամուռների մեջ։

Image result for Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը
Կանաչ Եվգլենա

Կանաչ Եվգլենա

  1. Կանաչ Էվգլենան, ինչպես սովորական ամեոբան՝ ապրում է լճերում, ջրափոսերում, և ջրերով լի այլ ջրամբարներում: Էվգլենայի մարմինը երկարավուն է, երկարությունը 0.5 մմ է: Նրա առջևի մասը բթավուն է, իսկ ետևամասը՝ սրավուն: Էվգլենան պատված է թաղանթով, որի շնորհիվ նրա մարմինը քիչ է ձևափոխվում շարժման ընթացքում: Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է։
  2. Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ`մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով`Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։ Էվգլենան սնվում է լույսի պայմաններում, ինչպես կանաչ բույսերը, իր մարմինը կառուցելով օրգանական նյութերից, որոնք առաջանում են լույսի տակ ֆոտոսինթեզի միջոցով։
Ծաղկաոր բույսեր

Ծաղկաոր բույսեր

ծաղկաոր բույսերը տարածված են ամենուրեք, բացառությամբ մամռատունդրաների և մերկասերմ անտառների։ Ունեն իսկական ծաղիկ, որի մեգասպորոֆիլը վեր է ածվել պտղաթերթիկների։ Վերջիններս եզրերից աճելով առաջացնում են փակ խոռոչ, որի ներսում զարգանում են սերմնաբողբոջները։ Ծածկասերմերին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը։ Հայտնի է մոտ 250 000 տեսակ, տարածված ամենուրեք, հատկապես խոնավ արևադարձային շրջաններում։

Մեղուներ

Մեղուներ

Ընտանիքի գլխավոր անդամը մայրն է, որը ոչ մի աշխատանք չի կատարում:
Երբ փեթակում ծնվում է երիտասարդ մայր, ծեր մայրն իր պարսի հետ լքում է փեթակը: Երբեմն պատահում է, որ երիտասարդ և ծեր մայրերն առանց իրար խանգարելու ապրում են նույն փեթակում: Ծնվելուց մի քանի օր անց մայր մեղուն սկսում է առանձնանալ իր չափով և գունավորմամբ ու տեղակայվում է փեթակի կենտրոնում:Նոր ծնված մեղուները նեկտար չեն հավաքում: Տասն օր հետո նրանք նույնպես պետք է աշխատեն, հակառակ դեպքում սովից կսատկեն: